Կարևոր իրադարձություններ

«Հուսով եմ՝ ապագայում Զարուհի Փոստանջյանի հետ կունենանք որոշակի համագործակցություն»

24 Փետրվար, 2017 12:01
«Հուսով եմ՝ ապագայում Զարուհի Փոստանջյանի հետ կունենանք որոշակի համագործակցություն»

Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի ցուցակով հանդես եկող պատգամավորի թեկնածու «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ընտրություններում ընդդիմության անհաջողությունների պատճառին: «Հաջողության չհասնելու պատճառը եղել է այն , որ հռետորաբանության մեջ 95%-ով եղել է իշխանության քննադատություն, բայց հստակ քայլեր, ծրագրեր չենք ներկայացրել, որը հավատ կներշնչի»:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցությանը՝ Հարությունյանը նշեց. «Զարուհի Փոստանջյանի հետ կապված որևէ գործընթաց չկա, ցավում եմ, որ նա չընդգրկվեց «Ելք»-ի ցուցակով: Հուսով եմ ապագայում կունենք որոշակի համագործակցություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին