Կարևոր իրադարձություններ

Գաղտնիության պատճառ չկա, պատշաճ պահին կներկայացվի. Ուրիխանյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ի ամբողջական ցուցակի մասին

24 Փետրվար, 2017 12:36
Գաղտնիության պատճառ չկա, պատշաճ պահին կներկայացվի. Ուրիխանյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ի ամբողջական ցուցակի մասին

Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում  «Ծառուկյան դաշինք»-ի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ դաշինքի կողմից ներկայացված 15 քայլերին, որոնք խորրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում  պատրաստվում են իրականցնել: Ըստ նրա՝ այդ դրույթներն իրատեսական են: Որպես հիմնավորում Ուրիխանյանը բերում է հարևան Վրաստանի օրինակը՝ նշելով, որ վերջինիս 2000-ականներին հաջողվեց թռիչքային աճ գրանցել՝ իրականացված դրամավարկային քաղաքականության, շուկայի ազատականացման, մանր ու միջին բիզնեսի խթանման շնորհիվ:

Ըստ Ուրիխանյանի՝ մեզանում գործարարների համար նման բարենպաստ միջավայր չի ստեղծվել: ԱԺ պատգամավորը նաև իրատեսական է համարում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը: Անդրադառնալով հարցին, թե ինչու չի հրապարակվում «Ծառուկյան դաշինք»-ի ամբողջական ցուցակը, Ուրիխանյանը նշեց. «Օրենքով սահմանված ժամկետնեում կներկայացվի,  գաղտնիության պատճառ չկա, պատշաճ պահին կներկայցվի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին