Կարևոր իրադարձություններ

Մերի Մարգարյանի գործով քննության արդյունքները կփոխանցվի քննչական մարմնին

12 Հոկտեմբեր, 2015 14:57
Մերի Մարգարյանի գործով քննության արդյունքները կփոխանցվի քննչական մարմնին

«Ծննդկան Մերի Մարգարյանի և երեխայի մահվան վերաբերյալ առողջապահության նախարարության կողմից կազմակերպած հանձնաժողովային ներքին քննության  եզրակացությունը պատրաստ կլինի առաջիկա օրերին»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի իրավահաջորդի փաստաբան Մարինե Թովմասյանը:

Ըստ փաստաբանի՝ եզրակացությունը հանձնվելու է քննչական մարմիններին, իսկ ինչ վերաբերվում է հանձնաժողովային դատաբժշկական քննությանը փաստաբանն ասաց, որ միջնորդություն ներկայացվել է, որպեսզի մասնակից դարձնեն իրենց, սակայն դրա վերաբերյալ դեռևս  որոշում չի կայացվել: «Կարծում եմ խոչընդոտներ չեն լինի»,- եզրափակեց փաստաբան Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Շենգավիթ բժշկական կենտրոնից «Էրեբունի ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, նախնական արդյունքերի համաձայն չի հերքվել նաև նախնական եզրակացությունը՝ երկկողմանի թոքաբորբ և մի քանի անոթների անբավարարություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին