Կարևոր իրադարձություններ

Քննարկվում Է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը. «Ժամանակ»

24 Փետրվար, 2017 10:12
Քննարկվում Է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում Է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին ևս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչև 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։

Մի բան հստակ Է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել: ԱԺ ընտրությունները լավ կազմակերպելուց և ՀՀԿ-ին հաղթանակ ապահովելուց հետո պաշտպանության նախարար Է նշանակվելու Վլադիմիր Գասպարյանը, ով չի ուզում մնալ ոստիկանապետի պաշտոնում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին