Կարևոր իրադարձություններ

Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ բանը հասել է «դեբոշի». «Հրապարակ»

24 Փետրվար, 2017 10:04
Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ բանը հասել է «դեբոշի». «Հրապարակ»
Ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ երեկ բանը հասել է «դեբոշի»: Բախվել են Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին:
 
 
«Հրապարակ»-ի տեղեկություններով, վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը, վերջիններս էլ հաշիվ են պահանջել:
 
Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրիգորյաններն ու Մուրադյանները ոչ միայն կուսակիցներ են, այլեւ բարեկամական կապ կա նրանց միջեւ:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին