Կարևոր իրադարձություններ

Գուրգեն Արսենյանը հեռանում է. նա իր բիզնեսները տեղափոխել է ԱՄՆ. «ՀԺ»

24 Փետրվար, 2017 09:43
Գուրգեն Արսենյանը հեռանում է. նա իր բիզնեսները տեղափոխել է ԱՄՆ. «ՀԺ»

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվել են: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ:

Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» եւ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ‐ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» եւ «Աննալուս» ընկերություններում, եւ 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ‐ում ﴾Տաջիկստան﴿:

«Հայկական ժամանակ»-ը փորձել է անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ իրենց տեղեկությունների հետ կապված, սակայն վերջինս նույնիսկ հարցը չի լսել:

Մամամուլում գրվել է, որ Գուրգեն Արսենյանը չկարողանալով որեւէ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում տեղ գտնել, հասել էր նրան, որ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի պետք է անցներ, սակայն մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցում եւս անհաջողությունները չեն շրջանցել նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին