Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանի «տեսլականը». նա հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ «Իրատես»

24 Փետրվար, 2017 09:10
Իշխան Զաքարյանի «տեսլականը». նա հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են՝ նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։

Բայց երկար տարիներ հսկող-վերահսկող Զաքարյանը հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ։ «Իրատես»-ի տեղեկություններով, բացի այն, որ ԲՀԿ-ում նա է որոշում՝ ով որտեղ, ինչ հորիզոնականում ավելի լավ «կնայվի», նաեւ ընտրությունից հետո սեփական ծրագրերն է մշակել։ Նույն աղբյուրի պնդմամբ, կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո Իշխան Զաքարյանը մտադիր է զբաղեցնել նախարարի պաշտոն, չնայած, ասում են, նրան ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին