Կարևոր իրադարձություններ

«Ուլիս 2» ակումբի մարզչի օգնականն անմողսունակ է. «Ժողովուրդ»

24 Փետրվար, 2017 08:56
«Ուլիս 2» ակումբի մարզչի օգնականն անմողսունակ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Եվ ահա 2017 թվականի փետրվարի 9-ին այս աղմկահարույց գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ ինչպես պարզեցինք՝ գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
 
 
Եվ այսպես` դեռեւս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք:
 
Ըստ այդմ, 2015թ. նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխել են միմյանց, առաձին ֆուտբոլիստների միջեւ:
 
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին ապօրինի կաշառք տալը պատժվում է առավելագույնը ազատազրկմամբ երեք տարի ժամկետով:
 
Արդյունքում, «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը կալանավորվել էին:
 
Տեւական ժամանակ գործով կալանավորվածները բարձրաձայնում էին, թե իրենք կատարվածի հետ կապ չունեն, եւ իրենց անհիմն են կալանքի տակ պահում: Եվ ահա շուրջ երկու տարի տեւած քննությունից հետո այս աղմկահարույց գործը ուղարկվեց դատարան: Նկատենք, որ գործով կալանավորված բոլոր անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել: Սակայն քննության ընթացքում գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես պարզեցինք, որ բացի «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանից, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանից, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանից եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանից՝ գործով եւս մեկ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ: Վերջինս քաղաքացի Էդգար Պետրոսյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքներ կատարելու համար հաշվառված լինելով միջազգային բուքմեյքերական համացանցային տարբեր կայքերում, Հայաստանի ֆուտբոլային առաջնությունում կայանալիք հանդիպումների արդյունքների վրա ազդելու նպատակով Ռուբեն Առուշանյանի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի հետ:
 
Սակայն նկատենք, որ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել այս գործով մեկ մեղադրյալի գործը առանձին քննել եւ ուղարկել դատարան: Վերջինս «Ուլիս 2» ակումբի մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանն է: Բանն այն է, որ ԱԱԾ-ն նախաքննության ընթացքում վերջինիս ճանաչել է անմեղսունակ, ուստի չի բացառվում, որ այս հանգամանքով պայմանավորված նրա մասով հարուցված քրեական գործը մյուս մեղադրյալների գործից առանձին է քննվելու:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին