Կարևոր իրադարձություններ

Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, սակայն հերոսներն իրականում մեր մեջ են.ՊՆ ղեկավար

23 Փետրվար, 2017 23:25
Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, սակայն հերոսներն իրականում մեր մեջ են.ՊՆ ղեկավար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան: Մինչ ուսանողների հետ հանդիպումը, պաշտպանության նախարարը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանի ուղեկցությամբ շրջել է ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել ուսումնական պրոցեսին, զրուցել ֆակուլտետի կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից նախկին զինծառայողներին` ցուցաբերած հայրենասիրության ևհերոսության համար: «Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը կարող է թվալ բնական, ապացուցում են որ դա ոչ միայն բնական չէ, այլև հարիր չէ»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին