Կարևոր իրադարձություններ

Ղրիմի թաթարների առաջնորդը հայտարարել է Ղրիմում «վախի մթնոլորտի» մասին

23 Փետրվար, 2017 20:18
Ղրիմի թաթարների առաջնորդը հայտարարել է Ղրիմում «վախի մթնոլորտի» մասին

Ղրիմի թաթարների առաջնորդ, Ռադայի պատգամավոր և Ղրիմի շրջափակման կազմակերպիչներից մեկը՝ Մուստաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ Ղրիմը Ուկրայինային վերադարձնելու ռազմական ճանապարհը թերակղզին կդարձնի անմարդաբնակ: Այդ մասին հայտնում է «122 Ukraina» հեռուստաալիքը:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները «կխստացվեն» և դա կստիպի Ռուսաստանին «լքել բռնազավթված տարածքները»:

«Մյուս ելքը՝ ռազմականը, այս պահին մեզ անարդյունավետ է թվում: Դա կհանգեցնի էթնիկ մաքրման: Իսկ եթե այնտեղ սկսվեն ռազմական գործողություններ, ապա Ղրիմը կարող է վերածվել անմարդաբնակ թերակղզու»,- ասել է Ջեմիլևը:

Պատգամավորի խոսքերով Ղրիմում մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակը անընդհատ վատթարանում է. թերակղզում «տիրում է վախի մթնոլորտ»:

 

Լրահոս

Դիտել ավելին