Կարևոր իրադարձություններ

Մարդկանցից գրեթե ոչ ոք չի ցանկանում իմանալ իր ապագան. գիտնականներ

23 Փետրվար, 2017 20:00
Մարդկանցից գրեթե ոչ ոք չի ցանկանում իմանալ իր ապագան. գիտնականներ

Մարդկանց միայն 1 տոկոսն է ցանկանում իր ապագան իմանալ ցանկացած հանգամանքներում և միայն 10 տոկոսն է ցանկանում օժտված լինել բացասական իրադարձությունները գուշակելու շնորհով: Այդ մասին հայտարարել են գիտնականները Psychological Review հանդեսում հրապարակված հոդվածում:

Գերմանացի հայտնի հոգեբան Գիգերենցերը և Գրենադայի համալսարանից (Իսպանիա) նրա գործընկերը՝ Մարիա Գարսիա-Ռետամերոն, որոշել էին պարզել, թե Գերմանիայի և Իսպանիայի հասարակ բնակիչներն ինչպես են վերաբերվում նմանօրինակ «գերընդունակության» հնարավորությանը:

Գիտնականները հարցում են անցկացրել երկու երկրների շուրջ 2 հազար մարդկանց շրջանում և եկել են անսպասելի եզրակացության. հարցման մասնակիցների միայն 1 տոկոսն է ցանկացել ունենալ ապագան կանխագուշակելու կատարյալ ընդունակություն, անկախ այն բանից, թե ինչ է այն բերում:

Եվս 10 տոկոսը կցանկանար ունենալ բացասական իրադարձությունները գուշակելու կարողություն, իսկ 30 տոկոսը՝ բարենպաստ ելքերը տեսնելու շնորհ:

Միակ բացառությունը եղել է երեխայի ծնունդը. իմանալ, թե երբ է ծնվելու իրենց առաջնեկը և ինչ սեռի է նա լինելու, ցանկանում է հարցվածների գրեթե 63 տոկոսը:

Այսպիսով, կարելի է ասել, որ մարդկանց մեծամասնությունը ոչինչ չի ցանկանում իմանալ իր ապագայի մասին, և միայն բացարձակ փոքրամասնությունը կցանկանար օժտված լինել այդ շնորհով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին