Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ՌԴ-ից եւ ԱՊՀ տարածքից 9 հազար գրոհային է կռվում ահաբեկիչների կողմից. Պուտին

23 Փետրվար, 2017 19:52
Սիրիայում ՌԴ-ից եւ ԱՊՀ տարածքից 9 հազար գրոհային է կռվում ահաբեկիչների կողմից. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ երկրներից այժմ Սիրիայում 9 հազար գրոհային է կռվում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«ԳՇ-ի գլխավոր հետախուզության վարչության և այլ հատուկ ծառայությունների տվյալներով` Ռուսաստանից 4 հազար գրոհային է կռվում Սիրիայում, իսկ ԱՊՀ տարածքից` 5 հազար»,- ասել է Պուտինը:

ՌԴ առաջնորդը հայտարարել է` Մոսկվան հասկանում է, որ Սիրիայի տարածքում գործող «ահաբեկչության բուծարանն» ուղղակիորեն սպառնալիք է Ռուսաստանի համար:

 
 

Լրահոս

Դիտել ավելին