Կարևոր իրադարձություններ

Թոմ Հենքսը գրող է դարձել

23 Փետրվար, 2017 19:49
Թոմ Հենքսը գրող է դարձել

Չնայած 60-ամյա տարիքին Թոմ Հենքսը ոչ միայն չի պատրաստվում թոշակի գնալ, այլ նաև իր մեջ նոր հեռանկարներ է բացահայտում: Օրինակ՝ դերասանը հայտարարել է, որ հիմա աշխատում է իր առաջին պատմվածաշարի վրա, և շատ շուտով այն լույս կտեսնի: Այս մասին հայտնում է mediananny.com-ը:

Գիրքը կազմված կլինի 17 պատմվածքներից, որոնք գրվել են Հենքսի ունեցած հավաքածուի տարբեր տպագրական մեքենաներով: «Գրքի վրա աշխատելու երկու տարիների ընթացքում ես նկարահանվել եմ ֆիլմերում Նյու Յորքում, Բեռլինում, Բուդապեշտում, Ատլանտայում և այդ ամբողջ ընթացքում գրել եմ: Ես գրել եմ հյուրանոցներում, արձակուրդի ժամանակ, տանը, գրասենյակում»,- կիսվել է դերասանը:

 

Լրահոս

Դիտել ավելին