Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Ավանում

23 Փետրվար, 2017 19:43
Քաղաքացիների ընդունելություն՝ Ավանում

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:

 

 

Լրահոս

Դիտել ավելին