Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում անսպասելի առատ անձրևները հազվադեպ տեսարան են առաջացրել

23 Փետրվար, 2017 19:40
Կալիֆոռնիայում անսպասելի առատ անձրևները հազվադեպ տեսարան են առաջացրել

Երաշտի պատճառով ամենից շատ տուժող ամերիկյան նահանգում` Կալիֆոռնիայում այս ամիս տեղացած առատ անձրևները հեղեղել են մի շարք թաղամասեր և տարհանումների պատճառ դարձել:

Ինչպես ներկայացնում է CBS News-ը, առատ անձրևները նաև բնական արտասովոր երևույթներ են առաջացրել: Օրինակ, Նապա կոմսության Բերիեսա լճում ջրի մակարդակը բարձրացել է` ներքին ավազան ձևավորելով լճում և այն ջրով լցնելով: Այս երևույն առաջին անգամ է տեղի ունենում վերջին 11 տարում:

Տեղի ջրամատակարարման ընկերության ղեկավարի խոսքով` անցյալ տարվա հոկտեմբերին ջրամբարները կիսով չափ էին լի: Ինչպես նա նշել է, առաջին անգամն է, որ լճի մակարդակն այդքան ցածր լինելով ամբողջությամբ լցվել է ջրով ընդամենը մեկ տարում:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին