Կարևոր իրադարձություններ

Փարիզում ուսանողական ցույցերի ընթացքում 9 մարդ ձերբակալվել է

23 Փետրվար, 2017 19:13
Փարիզում ուսանողական ցույցերի ընթացքում 9 մարդ ձերբակալվել է

Փարիզում ընթացող ուսանողական ցույցերի ընթացքում ձերբակալվել է 9 մարդ: Այդ մասին հայտնում է Francetvinfo-ն:

Բախումները տեղի են ունեցել հինգշաբթի օրը՝ Փարիզի Ազգային հրապարակում ուսանողների չլիազորված բողոքի ակցիայի ժամանակ, որը անց էր կացվում ոստիկանության կողմից Թեո անունով երիտասարդի վրա բռնություն չգործադրելու պահանջով: Վերջինս ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով: Փետրվարի սկզբին Օլնես սու Բուայում Թեոյի ձերբակալությունը հանգեցրեց իրավիճակի սրման Փարիզի արվարձանում:

Ցույցին մասնակցում են մոտ հազար մարդ: Կրթական մոտ 16 հաստատություններ դադարեցրել են իրենց աշխատանքը, լիցեյներից մեկի տնօրենի օգնականը վիրավորվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին