Կարևոր իրադարձություններ

Լապշինի մայրը Բաքվում հանդիպել է որդուն. ԶԼՄ-ներ

23 Փետրվար, 2017 19:06
Լապշինի մայրը Բաքվում հանդիպել է որդուն. ԶԼՄ-ներ

Մինսկից Ադրբեջան արտաքսված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը, որը ժամանել է Բաքու, հանդիպել է որդուն: Այս մասին հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ Լապշինի մայրը նաև պայմանագիր է ստորագրել որդու նոր փաստաբանի հետ, որն արդեն քննչական մեկուսարանում հանդիպել է բլոգերի հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ:

Նշվում է, որ Բելլա Լապշինան կարողացել է տեսակցել որդուն Ադրբեջանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների միջնորդության շնորհիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին