Կարևոր իրադարձություններ

Ներդրումային դաշտի «բերրիությունը» 2017-ին

23 Փետրվար, 2017 18:48
Հեղինակ՝ Էկոնոմիկ զարկերակ
Ներդրումային դաշտի «բերրիությունը» 2017-ին

Հայաստանի պես փոքր տնտեսության համար շատ կարևոր է զարգացնել տեղական արտադրութունը և ավելացնել առկա աշխատատեղերը: Այդ նպատակով գործադիր մարմնի կողմից ընթանում է ծրագրերի գեներացում:

Ներկայումս հայտնի է, որ պետությունը օգնելու է 8 նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ու 350 աշխատատեղերի ստեղծմանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա ծրագրերով ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 7 մլրդ դրամ է: Ակնկալվում է, որ նախագծերը կուղվեն արևային վահանակներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, գինեգործությանը, ծխախոտագործությանը, մեղվաբուծությանը, դեղագործությանը: Ծրագրերը կյանքի կկոչվեն Երևանում, Սյունիքում,Շիրակում և Արագածոտնի մարզում:

 

Լրահոս

Դիտել ավելին