Կարևոր իրադարձություններ

Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև

23 Փետրվար, 2017 18:17
Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին փետրվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին:

Երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաև, տեղեկատվության և փորձի փոխանակման բնագավառներում:

Երկուստեք կարևորվել են սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի արտահանումը դյուրինացնելու և այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու` հուշագրով ամրագրված հնարավորությունները:

Այս համագործակցությունը կամրապնդվի բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչների փոխայցելություններով:

 

Լրահոս

Դիտել ավելին