Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

23 Փետրվար, 2017 17:53
Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարինե Խ.-ն և հանձնել ինքնաշեն ատրճանակ, նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 287 փամփուշտ ու հայտարարել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին