Կարևոր իրադարձություններ

«Նախագահի այն խոսքերը, որ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, պետք է ուղիղ հասկանալ». պաշտպանության նախարար

23 Փետրվար, 2017 17:32
«Նախագահի այն խոսքերը, որ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, պետք է ուղիղ հասկանալ». պաշտպանության նախարար

Երկար տարիներ մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Այս մասին այսօր` փետրվարի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարը լինելն ընտրությունների ժամանակ անուղղակի ճնշում չի լինի զինծառայողների վրա: «Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, թե առավելություն է, բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, բարդությունները, չլուծված հարցերը, որ կան բանակում, ևս կապվում են այն քաղաքական կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ»,- նշեց նա:

«Ես կարծում եմ, որ նախագահի այն խոսքերը, որ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, պետք է ուղիղ հասկանալ: Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և քվեարկեն այն կուսակցության օգտին, որի ընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է»,- ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին