Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նոր կազմը

23 Փետրվար, 2017 17:22
Հաստատվել է ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նոր կազմը

ՀՀ կառավարությունը փետրվարի 23-ին տեղի ունեցած նիստում հավանություն է տվել «Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 13-ի թիվ 264-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագծին:

Որոշմամբ ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի կազմը համապատասխանեցվել է 29.09.2016թ թիվ ՀՕ-137-Ն ՀՀ օրենքին, համաձայն որի հաստատվել է  ՀՀ կառավարության նոր կառուցվածքը: Միաժամանակ, խորհրդի անհատական կազմում կատարվել են փոփոխություններ՝ պայմանավորված պաշտոնատար անձանց փոփոխությամբ:

Ներկայացնում ենք ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նոր կազմը

 
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, խորհրդի նախագահ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Է. Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան  - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հակոբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, 
Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր  քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ:
    

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
 

Լրահոս

Դիտել ավելին