Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերում կանանց թիվն աճում է. Վիգեն Սարգսյան

23 Փետրվար, 2017 16:53
Զինված ուժերում կանանց թիվն աճում է. Վիգեն Սարգսյան

Այսօր` փետրվարի 23-ին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպեց բժշկական համալսարանի ուսանողների հետ:

Ուսանողներից մեկը հարցրեց, թե կա՞ արդյոք, հեռանկարում կանանց զինծառայության որևէ ֆորմատ, ինչին պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Վստահ եմ, որ կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ ու հնարավորություններ: Չեմ կարծում`  հասել ենք նրան, որ պարտադիր ծառայություն պետք է սահմանել կանանց համար, բայց վստահ եմ, որ այն կանայք ու աղջիկների համար, ովքեր ցանկանում են դրսևորվել ծառայության մեջ, պետք է ստեղծել այդ հնարավորությունը»:

Այնուհետև հավելեց` կանանց թիվը ԶՈՒ-ում հետևողականորեն աճում է, և դրան ուղղված քայլերը կշարունակվեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին