Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 13-17-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 74 նամակ

23 Փետրվար, 2017 16:43
Փետրվարի 13-17-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 74 նամակ

Փետրվարի 13-17-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 74 նամակ, որից 68-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 6-ն ընթացքի մեջ է: 

Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, կոմունալ տնտեսության, իրավաբանական, սոցիալական ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը: 
Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին