Կարևոր իրադարձություններ

Մեհրիբան Ալիևայի նշանակումն հիշեցնում է միապետությունը. Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան

23 Փետրվար, 2017 16:20
Մեհրիբան Ալիևայի նշանակումն հիշեցնում է միապետությունը. Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, փոխնախագահ նշանակելու որոշումը անվանել է միապետություն տանող ուղղությամբ քայլ։

«Այս նորությունն ինձ այն մասին է ասում, որ Ադրբեջանն ընտրել է ոչ ժողովրդավարական ուղի: Այս նշանակումն ինձ հիշեցնում է միապետությունը։ Միապետությունում մարդիկ պաշտոն են ստանում ոչ թե արժանիքների, այլ երկրի ղեկավարի հետ ունեցած ազգակցական կապերի համար»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին