Կարևոր իրադարձություններ

«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել»

23 Փետրվար, 2017 16:11
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել»

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում ,,հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին,,: Ռազմական արտահայտությամբ բանակի ,,աչք ու ականջ,, համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված ,, հույժ կարևորության ,, այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին ,,հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել...,, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.- Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից... 

 

Լրահոս

Դիտել ավելին