Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23 Փետրվար, 2017 16:00
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Դժվարանցանելի է Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

 

 Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին