Կարևոր իրադարձություններ

«Հավակնում ենք 3.2 –ից մի փոքր ավելի բարձ ցուցանիշի». ֆինանսների նախարար (տեսանյութ)

23 Փետրվար, 2017 14:51
«Հավակնում ենք 3.2 –ից մի փոքր ավելի բարձ ցուցանիշի». ֆինանսների նախարար (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց. «ՀՆԱ-ի աճը առնվազն 3.2% ապահովելու ենք: Առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ մենք ունեցել ենք 6.5% ցուցանիշ, հետևաբար 3.2%-ոց շեմը հաղթահարելի է: Մենք հավակնում ենք 3.2 –ից մի փոքր ավելի բարձ ցուցանիշի, եթե իհարկե արտաքին աշխարհից այլ ցնցումներ չլինեն»:

Արամյանն ասաց, որ ցուցանիշների ապահովման նպատակով քայլեր են ձեռնարկվում. «Օրինակ, այսօր կառավարությունը հաստատեց ծրագիր, որի նպատակն է պետական բյուջեի եկամուտների զիջում տնտեսավարողներին, որպեսզի նրանք ավելի թեթևացած լինեն իրենց կանխիկ հոսքերում և կարողանան իրենց ներդրումային ծրագրերն իրականացնել»:

Հայաստանի տնտեսության նվազող ցուցանիշները նախարարը պայմանավորեց համաշխարհային տնտեսության ճգնաժամային վիճակով. «Պետք է ճշտորեն ախտորոշենք, թե ինչ է կատարվում աշխարում: 2002-2008թթ. վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում: 2008թ.-ց հետո ամբողջ աշխարհը թևակոխել է անկման պարբերաշրջան և 2014, 2015, 2016 թվականները եղել են այդ պարբերաշրջանի վերջին ժամանակահատվածը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին