Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ-ի դիտորդներին վստահեցրել է՝ առաջիկա ընտրությունը կլինի ազատ, արդար և թափանցիկ

23 Փետրվար, 2017 14:53
Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ-ի դիտորդներին վստահեցրել է՝ առաջիկա ընտրությունը կլինի ազատ, արդար և թափանցիկ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ:

 Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը կարևորել է նրանց այցը՝ ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք կարևոր իրադարձության նախաշեմին: Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, արդար, թափանցիկ և կհամապատասխանի ժողովրդավարության չափանիշներին: Ազգային ժողովի նախագահը կարևորել է ընտրության ընթացքի վերաբերյալ դիտորդական առաքելությունների կողմից տրվելիք ճշգրիտ գնահատականները:


Անդրադառնալով Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումներին` Գալուստ Սահակյանը նշել է, որ 1995 թվականից ի վեր օրենսդրական փոփոխություններ կատարելիս ՀՀ իշխանությունները մշտապես համագործակցել են ԵԽԽՎ-ի հետ: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը` նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձևաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այս օրերին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում արդեն իսկ անհրաժեշտ տեղեկություններ են ստացել առաջիկայում կայանալիք ընտրության վերաբերյալ: Լիլիան Մորի-Պասքիեի խոսքով՝ առաջիկա ընտրությունը ՀՀ իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է՝ բարձրացնելու ընտրական գործընթացներիի նկատմամբ բնակչության վստահությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:

 

Լրահոս

Դիտել ավելին