Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

23 Փետրվար, 2017 14:46
Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 13.45-ին, «Բավրա» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ն, որը 2016թ. հունվարի 28-ից «Ինտերպոլի» կողմից հետախուզման մեջ էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 249, 250 և 25 հոդ. /կողոպուտ/ մեղադրանքով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին