Կարևոր իրադարձություններ

«Վիճակագրական տվյալները ոգևորիչ են». նախարար (տեսանյութ)

23 Փետրվար, 2017 14:05
«Վիճակագրական տվյալները ոգևորիչ են». նախարար (տեսանյութ)

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները ոգևորիչ են, քանի որ արձանագրվել է  35 % արտահանման աճ՝ նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, ինչպես նաև առկա է արդյունաբերության 12%-ոց աճ:

«Այն ուղղությունները, որոնց մասին հայտարարում էինք և այն  նախադրյալները, որոնք ստեղծում էինք, հիմա արդեն թվերով այդ ցուցանիշերն արտահայտվում են»,-ասաց Կարայանը:

Նախարարը նշեց, որ երկրի ՀՆԱ-ի վրա այս ցուցանիշները դրական ազդեցություն կունենան՝ հավելելով, որ տնտեսական աճի վրա ազդեցության առումով կանխատեսումներ անելը դեռ վաղ է. «Նվազագույն  3.2%-ը, որ պետական բյուջեի հիմքում դրել ենք, կապահովվի, բայց տնտեսական աճի վրա ազդող գործոնները շատ են, այդ թվում նաև գյուղատնտեսության, շինարարության ոլորտները»:

Դիտարկմանը, թե անցած տարեսկզբին ունեինք բարձր ցուցանիշներ, սակայն տարին ավարտվեց ընդամենը 0.2% տնտեսական աճով, հնարավո՞ր է նույնը կրկնվի այս տարի, նախարարն արձագանքեց. «Նախորդ տարի հունվարի 6.5% տնտեսական ակտիվության ցուցանիշ չենք ունեցել, եղել է 4.5%: Եղել են մի շարք գործոններ, որոնք տարվա կտրվածքով ազդել են նաև ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Հույս ունենք, որ այս տարի այդ գործոնները չեն լինի և ավելի բարձր տնտեսական ակտիվություն կցուցաբերենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին