Կարևոր իրադարձություններ

Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցումներին

23 Փետրվար, 2017 13:50
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցումներին

Հարկադիր կատարման ծառայության թվով 5 աշխատակիցներ մասնակցում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված՝ պետական մարմինների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցումներին: 
   Այսօր՝ փետրվարի 23-ին, Ծառայության աշխատակիցները մրցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ: Մրցույթն անցկացվելու է մինչև ս/թ փետրվարի 24-ը, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 27-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին