Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզ կազմակերպելու նպատակով նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևան քաղաքին

23 Փետրվար, 2017 13:46
Մանկապարտեզ կազմակերպելու նպատակով նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևան քաղաքին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:   

 Երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող  նախարարության համակարգի  Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է   Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝  նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Մանկապարտեզի տարածքի համար  Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը:

 

Լրահոս

Դիտել ավելին