Կարևոր իրադարձություններ

Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը

23 Փետրվար, 2017 13:32
Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը

Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին: Հանձնարարականներից մեկը վերաբերում էր Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրին:

Վարչապետը, մասնավորապես նշեց. «Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց` հանձնարարում եմ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2017 թվականին հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը»:

Կարապետյանը նաև հանձնարարեց Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին