Կարևոր իրադարձություններ

Արարատում 6 անձ, այդ թվում՝ 2 երեխա ծխից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

23 Փետրվար, 2017 13:21
Արարատում 6 անձ, այդ թվում՝ 2 երեխա ծխից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 22-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Արարատ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1980 թ. ծնված Լիլիթ Ն.-ն, 1990 թ. ծնված Նելլի Ս.-ն, 1963 թ. ծնված Սիրանուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Սոֆիա Մ.-ն, 2011 թ. ծնված Սիրանուշ Մ.-ն և 1958 թ. ծնված Մարգարիտ Մ.-ն: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ռաֆֆու փողոցի թիվ 1 տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի անսարքության պատճառով վառարանից տանը ծուխ լցվելու հետևանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին