Կարևոր իրադարձություններ

Կհետաձգվի մի շարք ընկերություններ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը

23 Փետրվար, 2017 13:13
Կհետաձգվի մի շարք ընկերություններ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը

Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության նիստում ընդունվեցին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարցՍուրեն Կարայանի ներկայացրած մի շարք նախագծեր:

Հավանության արժանացան ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՆԴ», «ՎԻՍԱՎՏ», «Ավալանժ», «Ռոյալ Ռուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին նախագծերը:

Գործադիրն ընդունեց նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՖՊԱՆԵԼ» և «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնություն կիրառելու մասին նախագծերին:

Հաստատվեց «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թթ. կառավարման պլանը Կառավարությունն այսօր՝ փետրվարի 23-ին, ընդունեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը և կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին նախագծին:

Ակնկալվում է, որ նախագծի իրականացմամբ մինչև 2031թ.-ը «Դիլիջան» ազգային պարկը հայտնի կլինի որպես նշանակալի բնության տարածք, որը լիովին համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության /IUCN/ II Կատեգորիայի (ազգային պարկ) պահանջներին և որը հաջողությամբ պահպանվում է պահպանվող տարածքի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով:

Այդպիսով «Դիլիջան» ազգային պարկը միջազգային դոնորների կողմից մեծ հետաքրքրություն կներկայացնի` աջակցելու էկո-զարգացմանը և բնության պահպանմանը: Ըստ նախագծի հիմնավորման՝ էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներին և կունենա տնտեսականզարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն, ոլորտը կբարգավաճի՝ կենտրոնանալով տարածաշրջանի բազմաթիվ բնության և մշակութային/պատմական տեսարժան վայրերի վրա,և բնության վրա հիմնված զբոսաշրջությունն, ոլորտում նոր աշխատատեղերիհնարավորությունների միջոցով, կնպաստի կենսամակարդակի աճին:

 

Լրահոս

Դիտել ավելին