Կարևոր իրադարձություններ

Կվերանան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար չվճարված տուգանքի 25 և 50%-ի չափով ավելացված տույժերը

23 Փետրվար, 2017 13:01
Կվերանան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար չվճարված տուգանքի 25 և 50%-ի չափով ավելացված տույժերը

Այսօր՝ փետրվարի 23-ին, գործադիրն ընդունեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ներկայացրած «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը»:

Նախատեսվում է, որ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացված տույժերը կվերանան մինչև այս տարվա հուլիսի 1-ը:

Հշեցնենք, որ տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ ավելացումներ (30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ եռապատկում, 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ հնգապատկում) կիրառելու ինստիտուտը ներդրվել է 2007 թվականին, երբ Ճանապարհային ոստիկանության որոշումներով նշանակված տուգանքների կամավոր վճարումը չէր գերազանցում նշանակված տուգանքների 25 %-ը: Բացի այդ, այդ ժամանակ պատշաճ չէր գործում նաև վարչական ակտերով նշանակված տուգանքների բռնագանձման դատական և հարկադիր կատարման համակարգը:

 

Լրահոս

Դիտել ավելին