Կարևոր իրադարձություններ

«Ոնց որ ցանկանալով չեք հանում». վարչապետը՝ փոխոստիկանապետին

23 Փետրվար, 2017 12:44
«Ոնց որ ցանկանալով չեք հանում». վարչապետը՝ փոխոստիկանապետին

Այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության հերթական նիստում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը:

Եղազարյանը նշեց, որ հայեցակարգով նախատեսվում է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, վարչական բեռի թեթևացում:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե ինչ է փոխվելու քաղաքացիների համար, Եղիազարյանը պատասխանեց, որ տուգաքների վրա նախկինում 50 % տույժի ավելացում կար, որը հիմա նվազեցվում է 2 անգամ՝ դառնալով 25 %:

«Նվազեցնո՞ւմ ենք, թե՞ հանում»,-մի քանի անգամ հետաքրքրվեց վարչապետը, ինչին ի պատասխան փոխոստիկանապետը ասաց, որ նվազեցում է լինելու, հետոս սակայն նշեց, որ տուժերը հանվելու են: «Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում, պարո՛ն Եղիազարյան»,- ասաց Կարապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին