Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները` մշտական ուշադրության կենտրոնում

23 Փետրվար, 2017 12:40
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները` մշտական ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից 2017թ. հունվար ամսվա ընթացքում ստացվել է 8008 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին