Կարևոր իրադարձություններ

«Շիկահող» պետական արգելոցում ստուգայցերի ընթացքում հանդիպել է 5 եվրոպական այծյամ

23 Փետրվար, 2017 11:54
«Շիկահող» պետական արգելոցում ստուգայցերի ընթացքում հանդիպել է 5 եվրոպական այծյամ

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։

Պարկի աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք (ապօրինի 8 ծառահատում), կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելու և գործին համապատասխան ընթացք տալու համար:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքների հսկողությունն ուժեղացնելու և հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար պահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հակահրդեհային ծրագիր, որը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետարան` համաձայնեցման:

 Համապատասխան նյութեր են տրամադրվել «Դիլիջան» քաղաքի և Տավուշի մարզային պարբերականներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների, հողազավթումների, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկում ապահովելու նպատակով:


«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հարակից համայնքների բնակչությանը տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 30 խ.մ. վառելափայտ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող տարածքներում իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։

Իրականացվել են ստուգայցեր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ, 4 հատ աղվես, 4 հատ աքիս, 3 հատ քարակզաքիս, 1 հատ եվրոպական անտառային կատու և 14 հատ շնագայլ։

Չվող թռչնատեսակներից վաղաժամ վերադարձ է նկատվել սովորական սարյակի մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին