Կարևոր իրադարձություններ

Ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

23 Փետրվար, 2017 11:43
Ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Փետրվարի 23-ի գիշերվանից վերսկսված տեղումներին զուգահեռ` «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ: Նկատի ունենալով տեղումների համեմատաբար քիչ քանակը՝ գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերին ու բակային տարածքներում: Փողոցների երթևեկելի գոտիները ըստ անհրաժեշտության մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չեն եղել: Ձնամաքրման աշխատանքներն այժմ էլ շարունակվում են:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին