Կարևոր իրադարձություններ

Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է

23 Փետրվար, 2017 11:34
Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Գիշերը տեղացած ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:

Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նախատեսվում է ճանապարհի երթևեկությունն ամբողջովին վերականգնել առաջիկա ժամերին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին