Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ է տվել գործադիր մարմնի անդամներին

23 Փետրվար, 2017 11:26
Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ է տվել գործադիր մարմնի անդամներին

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ոռոգման ոլորտի վերաբերյալ հանձնարարականներով։ Վարչապետը նշեց, որ վիճակագրության տարբերություն կա կադաստրային և փաստացի ոռոգվող տարածքների միջև։ Հանձնարարվեց առկա անհամամասնության առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում ուսումնասիրություններ կատարել։ Հանձնարարվեց նաև Սևանա լճից ջրբացթողումների ընթացքում ջրի կորուստների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել։

Կարապետյանը նկատեց, որ ջրի կորուստների մասին նախորդ տարի շատ է խոսվել, սսկայն կոնկրետ արդյունքներ՝ խնդրի լուծման համար արված քայլերի մասով, չկան։ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարվեց աշխատանքներ կատարել՝ Սևանից ապօրինի ջրօգտնգործողներին օրինական դաշտ բերելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին