Կարևոր իրադարձություններ

Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից. ՔԿՎ-ն պարզաբանում է

23 Փետրվար, 2017 11:25
Արթուր Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից. ՔԿՎ-ն պարզաբանում է

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջիններս համատեղ բժշկական զննության են ենթարկել Ա. Սողոմոնյանին:
Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն և նշանակվել դեղորայքային բուժում: Ներկայումս Ա. Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո:

 

Լրահոս

Դիտել ավելին