Կարևոր իրադարձություններ

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, բքի և մերկասառույցի պատճառով կան փակ ճանապարհներ

23 Փետրվար, 2017 11:22
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, բքի և մերկասառույցի պատճառով կան փակ ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի և մերկասառույցի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Տիգրանաշենի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի Հրազդան, Տավուշի Իջևան քաղաքներում, Վայոց ձորի մարզում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում բուք է:

Արցախում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին