Կարևոր իրադարձություններ

ԿԲ նախագահը Բրյուսելում կմասնակցի բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին

23 Փետրվար, 2017 11:10
ԿԲ նախագահը Բրյուսելում կմասնակցի բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» և «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին