Կարևոր իրադարձություններ

Ընտրության օրը չփոխելու իրական պատճառը. «Հրապարակ»

23 Փետրվար, 2017 10:25
Ընտրության օրը չփոխելու իրական պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի։ «Ոչինչ չկա այս պահին, մենք հիմք ենք ընդունում ամսի 2–ը»,–երեկ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն էլ չի՞ լինի։ «Չեմ կարող ասել»,–ասաց նա։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր 4-5 օրով հետաձգել ընտրությունների օրը, եթե քաղաքական ուժերը գային համաձայնության։ Բայց կամ համաձայնության չեկան, կամ ներկայացրին, թե չեկան։ ՀԱԿ-ն ու «Համախմբումը» փորձեցին ընտրության օրը փոխել՝ այն վիճարկելով Սահմանադրական դատարանում, բայց 27 պատգամավորի ստորագրություն չհաջողվեց հավաքել, որ դիմեին ՍԴ։ Ի դեպ, ընտրության օրը չփոխելու իրական պատճառը, ասում են, այն է, որ միջազգային դիտորդներն արդեն «տոմսերն առել են, հյուրանոցները՝ ամրագրել» և այլևս չեն կարող փոխել ժամկետները»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին