Կարևոր իրադարձություններ

Պատգամավորության թեկնածու է մահացել. «Հայկական ժամանակ»

23 Փետրվար, 2017 10:03
Պատգամավորության թեկնածու է մահացել. «Հայկական ժամանակ»

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացել Է: Կոմունիստական կուսակցությունից մեր լարը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց. «Էդ ինչ կարևոր, հրատապ բան Է։ Մարդ Է, մահացել է, Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ Լավրենտի Ասատրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից Էր։ Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը մեր զրույցում ասաց, որ նա Շամշադինի զինկոմն Է եղել, իսկ մինչ զինվորական պաշտոն զբաղեցնելը աշխատել Է նոյեմբերյանի սպորտդպրոցում։ Կարեն Աբազյանի խոսքով կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն ըմբշամարտի վարպետ Է եղել։ «Վերջում աշխատում Էր Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում որպես զինղեկ (ռազմագիտության ուսուցիչ)։ Արդեն 1 տարի Է թոշակի Էր գնացել, բայց թոշակի տարիքը վաղուց Էր լրացել»,– ասաց Կարեն Աբազյանը նշելով, որ Լավրենտի Ասատրյանը սրտանոթի ճնշման բարձրացման հետևանքով Է մահացել։

–Տեղափոխել էին Երևան, դեղորայքով Էին պահում, հույս ունեին, որ կվիրահատեին, բայց չդիմացավ։ 70-ն անց Էր».– նշեց քաղաքապետը։ Ի դեպ. կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է պատգամավորության թեկնածուի մահվան վկայականը ներկայացնեն կոմունիստական կուսակցությունից, որպեսզի նրա գրանցումը չեղյալ համարվի:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին