Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում «տիտանների» դեմ դուրս կգա Տիգրան Կարապետիչը. «Հրապարակ»

23 Փետրվար, 2017 08:49
Արարատի մարզում «տիտանների» դեմ դուրս կգա Տիգրան Կարապետիչը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռեյտինգային հայտնի թեկնածուների դեֆիցիտն առկա է բոլոր կուսակցություններում, այդ թվում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում», որտեղ չեն շտապում հրապարակել տարածքային ցուցակները։ Դաշինքի ամենահայտնի ռեյտինգայիններն Ազատամարտիկների դաշինքից են․ Ապարանի նախկին քաղաքապետ, նախկին ՀԱԿ-ական Ռազմիկ Պետրոսյանը՝ Արագածոտնում, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը՝ Գեղարքունիքում։
 
Այստեղ նաեւ «Համախմբում» կուսակցության երիտթեւի ղեկավար Աղվան Պողոսյանն է, Արմավիրում՝ ազատամարտիկ Գեւորգ Բալասանյանը, Սմբատ Հակոբյանը՝ Երեւանի թիվ 1-ում։ Իսկ Արարատի մարզում «տիտանների» դեմ դուրս կգա Տիգրան Կարապետիչը։ Ուշագրավ պայքար է սպասվում նաեւ Լոռիում, այստեղ «Համախմբումից» առաջադրվել է Վիկտոր Դարբինյանը՝ Սամվել Դարբինյանի հորեղբորորդին։ Իսկ նախկին քաղաքապետն անձնուրաց աշխատում է ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի օգտին»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին