Կարևոր իրադարձություններ

Առաքել Մովսիսյանն այցելել է Թաիրովի դպրոց և հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն. «Ժողովուրդ»

23 Փետրվար, 2017 08:05
Առաքել Մովսիսյանն այցելել է Թաիրովի դպրոց և հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով խորհրդարանական ընտրություններին Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես թեկնածու, անցած շաբաթ այցելել է Թաիրովի դպրոց եւ հանդիպելով ուսուցիչների հետ՝ հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն: Մովսիսյանը նաեւ նշել է, որ իրեն պետք չէ պատգամավոր դառնալ, պարզապես Սերժ Սարգսյանն է ասել, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ձայներ ապահովի կուսակցության համար: Մովսիսյանը ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ եթե իրեն ձայն չտան, միեւնույն է՝ ինքը կարող է լցնելով իր ուզած թիվը գրանցել, բայց չի ցանկանում այդպես վարվել, ավելի լավ է իրեն ընտրեն, քանի որ իրենց համար եւս լավ կլինի: Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատգամավորից: Վերջինս լսելով այդ մասին՝ նշեց. «Տենց բան չկա, Ձեզ սխալ ինֆորմացիա են տալի»: Հուսանք։
 
Առաքել Մովսիսյանն այցելել է Թաիրովի դպրոց և հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին